ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։
Նա նշել է, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել։