Իրավական 

Սիսիանի ոստիկանները հայտնաբերել են գառները գողացած տղամարդուն /տեսանյութ/

Հուլիսի 9-ին, ժամը 10.10-ին, Սյունիքի մարզի Ույծ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նախորդ օրը գյուղի նախկին գերեզմանատան տարածքից գողացել են իր երկու գառը, որոնց պարանով կապել էր:
Մեկնել է ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գառները գողացել է նույն գյուղի բնակիչ, 70-ամյա մի տղամարդ՝ դրանք տեղափոխելով իր «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով:

Ահազանգից մեկուկես ժամ անց կասկածյալը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նա հայտնել է նաև, որ գառները գերեզմանատան տարածքում արածեցնելու համար բազմիցս դիտողություն է արել համագյուղացուն, որը, սակայն, դիտողությունները հաշվի չի առել, ինքն էլ, զայրացած, գառները մեքենայով տեղափոխել և բաց է թողել Սյունիքի մարզի Տոլորս գյուղի դաշտերում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գառները հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից