Իրավական 

Ոստիկանները բերման են ենթարկել երկու թմրամոլների. Երկուսն էլ խոհարար են

analitik.am

Հուլիսի 10-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիլիկյան թաղամասի և Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ, 22-ամյա երկու երիտասարդի, երկուսն էլ խոհարար:

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և բժշկական կաթոցիչ, որոնք առգրավվել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից