Իրավական 

Ուֆայում երիտասարդները ծեծել են ոստիկանին և խլել նրա զենքը

Ուֆայում ահազանգով ծեծկռտուքի վայր հասած ոստիկանը ծեծի է ենթարկվել միջադեպի մասնակիցների կողմից, ովքեր կարողացել է նաև խլել իրավապահի զենքը: Այս մասին հայտնում են Բաշկիրիայի ՆԳՆ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշերը քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ: Երիտասարդները ոստիկանին ծեծելուց հետո դիմել են փախուստի: Տուժածը հոսպիտալացվել է:

Հանցագործներին դեռ չեն հայտնաբերել:

Հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Նույն շարքից