ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության
դեպքի
բոլոր
հանգամանքները
պարզելու
ուղղությամբ:
Մեկ
անձ
կալանավորվել
է:
ՀՀ
ոստիկանության
կազմակերպված
հանցավորության
դեմ
պայքարի
գլխավոր
վարչության
աշխատակիցների
հետ
համատեղ
ձեռնարկված
միջոցառումների
արդյունքում
2019թ.
հուլիսի
12-ին
ապօրինի
կերպով
թմրամիջոց
ձեռք
բերելու
և
պահելու
կասկածանքով
բերման
են
ենթարկվել
Երևան
քաղաքի
երկու
բնակիչներ՝
ծնված
1992 և
1996թթ.:
Իրականացված
անձնական
խուզարկությամբ
նրանցից
մեկի՝
27-ամյա
երիտասարդի
պայուսակի
միջից
հայտնաբերվել
է
5 հատ
պոլիէթիլենային
փաթեթ՝
բյուրեղանման
զանգվածի
պարունակությամբ`
յուրաքանչյուրը
0.45 գրամ,
0.67 գրամ,
0.43 գրամ,
0.42 գրամ
և
0.45 գրամ
կշռով,
ևս
11 հատ
փաթեթ
էլ՝
դեղնականաչավուն
նյութի
պարունակությամբ՝
ընդհանուրը
10.27 գրամ
կշռով:
Բացի
այդ,
վերջինիս
կողմից
շահագործվող
ավտոմեքենայում
հայտնաբերվել
է
ևս
2 հատ
փաթեթ՝
բյուրեղանման
զանգվածներով՝
0.44 գրամ
և
0.69 գրամ
կշռով:
Փաստի
առթիվ
ՀՀ
ոստիկանության
Շենգավիթի
բաժնում
հարուցվել
է
քրեական
գործ՝
ՀՀ
քրեական
օրենսգրքի
266-րդ
հոդվածի
3-րդ
մասի
2-րդ
կետով
և
268-րդ
հոդվածի
3-րդ
մասով,
որը
2019թ.
հուլիսի
13-ին
ստացվել
է
Շենգավիթ
վարչական
շրջանի
քննչական
բաժին
և
ընդունվել
է
վարույթ:
27-ամյա
երիտասարդը
ձերբակալվել
է:
Քրեական
գործով
էական
նշանակություն
ունեցող
հանգամանքներ
պարզելու
նպատակով
նշանակվել
են
դատատոքսիկոքիմիական
և
դատաքիմիական
փորձաքննություններ:
Դատաքիմիական
փորձաքննությամբ
պարզվել
է,
որ
փաթեթներում
առկա
բյուրեղանման
զանգվածը
հանդիսանում
է
«մեթամֆետամին»,
իսկ
դեղանականաչավուն
զանգվածը՝
«մարիխունա»
տեսակի
թմրամիջոցներ:
Ձեռք
բերված
բավարար
ապացույցների
համակցությամբ
1992թ.
ծնված
երիտասարդին
մեղադրանք
է
առաջադրվել՝
ՀՀ
քրեական
օրենսգրքի
266-րդ
հոդվածի
3-րդ
մասի
2-րդ
կետով:
Քննիչը
միջնորդություն
է
ներկայացրել
դատարան՝
նրա
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
կալանավորում
ընտրելու
վերաբերյալ,
ինչը
բավարարվել
է:
Ձեռնարկվում
են
անհրաժեշտ
քննչական
գործողություններ՝
թմրամիջոցների
ձեռք
բերման
աղբյուրը
պարզելու,
բազմակողմանի,
օբյեկտիվ
և
լրիվ
քննությունն
ապահովելու
ուղղությամբ։
Ծանուցում.
Ենթադրյալ
հանցանքի
մեջ
կասկածվողը
կամ
մեղադրվողը
համարվում
է
անմեղ,
քանի
դեռ
նրա
մեղավորությունն
ապացուցված
չէ
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքով
սահմանված
կարգով`
դատարանի`
օրինական
ուժի
մեջ
մտած
դատավճռով: