Իրավական 

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը պարտադիր չէ, սակայն պետք է հաշվի առնել. Փաստաբանների պալատի նախագահ

analitik.am

Օրերս մամուլում սահմանափակ տարածմամբ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Ըստ այդըմ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

Վենետիկյան փաստաթուղթը մեկնաբանելու համար Analitik.am-ը  հարցեր  է ուղղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

-Ո՞րն է Ձեր դիրքորոշումը հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի նկատմամբ, պարո՛ն Զոհրաբյան։ Ակնկալելի՞ էր նման անդրադարձը:

- Այո, ակնկալելի էր նման արձագանքը: Վեթթինգը, որպես անցումային արդարադատության գործիք կարող էր կիրառվել, եթե արդարադատության համակարգը լիներ անմխիթար վիճակում: Մինչդեռ դա այդպես չէ: Այո մեր դատական համակարգում կան բազում խնդիրներ,  որոնք լուծման կարիք ունեն, սակայն վեթթինգի հասնող վիճակ չունենք:

-Հայտնի է, որ ՀՀ Կառավարությունը դեռևս չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը: Հնարավոր համարո՞ւմ եք մեր իշխանությունների կողմից այս բանաձևի մերժումը:

- Վենետիկի հանձնաժողովի արձագանքը պարտադիր ուժ չունի մեր կառավարության համար, սակայն վստահ եմ, որ կառավարությունն այն հաշվի կառնի:

-Ինչի՞ կհանգեցնի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման հակասելիությունը մեր երկրի ղեկավարության մոտեցումներին:

- Ինչպես արդեն նշեցի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը պարտադիր չէ, սակայն պետք է հաշվի առնել:

Ռուզաննա Ղազարյան

Նույն շարքից