Իրավական 

Սբ. Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել

analitik.am

Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել:

Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու:

Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից