Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազությունը բողոք է ներկայացրել

analitik.am

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

Առաջին ատյանի երկու դատավորները, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը համարել է, որ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։

Դատախազությունը համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են: Դատախազության բողոքները Վերաքննիչ քրեական դատարանն արդեն վարույթ է ընդունել։

 

Նույն շարքից