Իրավական 

ԱԱԾ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել

analitik.am

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը:

Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն:

Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվեցին`  հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի  նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:

Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվեցին արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվեց մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:

Նույն շարքից