Իրավական 

Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր՝ հուլիսի 16-ին, վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին տեղեկություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Նույն շարքից