Իրավական 

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ. Մելիքյան

Ինչպես արդեն նշել եմ, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։

Մանրամասն և համոզիչ հիմնավորումներ դեռ չեն ներկայացվել։ Ու չեն էլ ներկայացվելու, որովհետև ակնհայտորեն գործ ունենք իր որոշման համար դատավորին պատժելու՝ «նախաքննության գաղտնիքի» շղարշով քողարկված գործողության հետ։

Վաղը Բարձրագույն դատական խորհրդն արտահերթ նիստ է հրավիրել մեկ այլ հարցով։ Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը, կպաշտպանի՞ դատավորին, թե ոչ։ Պարզ կլինի վաղը։ Ես մինչ այդ համբերատար կսպասեմ։

ՀԳ. ԲԴԽ անդամներին կխնդրեի ծանոթանալ Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից