Իրավական 

Իջևանի բախումներից հետո ձերբակալվածները պահվում են ՁՊՎ-ում

analitik.am

Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո բերման ենթարկված քաղաքացիների հարազատները պնդում են, որ բախումը հրահրել են հենց ոստիկանները և բերման են ենթարկել անմեղ մարդկանց: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին, բարեկամներին:

Քաղաքացիները չգիտեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էինք, որ բախումներից հետո բերման է ենթարկվել 19 քաղաքացի, որոնցից 13-ը ձերբակալվել են: Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Analitik.am-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ ձերբակալված քաղաքացիները գտնվում են ձերբակալվածների պահպան վայրում (ՁՊՎ):

Նույն շարքից