Իրավական 

Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»-ն գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ Ընդ որում «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են  փոխել դիրքորոշումը։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող մեկ այլ գործով դեռեւս 2018 թվականին  աշնանը քաղաքացին բողոքել էր, թե, իբր, կեղծիք է կատարվել. Գործի նյութերում տեսել էր ծանուցագիր, որն ինքը չէր ստացել ու հաղորդում ներկայացրել, թե դատարանի կողմից կատարվել է կեղծիք։ Հետագայում՝ քննության ընթացքում պարզվել էր, որ իրականում դատարանը վիճարկվող ծանուցագրով նշանակված դատական նիստը հետաձգել է, քանի որ տեսել են  ծանուցագիրը չի ուղարկվել եւ առանց կողմի նիստ չեն անցկացրել,  ծանուցագիր են ուղարկել՝ մեկ այլ օրվա համար ու նիստերը բնականոն հունով շարունակվել են։

Պարզված հանգամանքների հիման վրա՝ ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Մեր տեղեկություններով՝ կողմը բողոքել է նախ դատախազության, ապա դատարան, սակայն երկուսն էլ գտել են, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է։

Դրանից ամիսներ անց՝ հունիսի վերջերին, դատախազությունը որոշել է վերանայել տվյալ գործը։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է  փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա նաեւ կասեցնել վարույթը ու դիմել ՍԴ՝ դատախազությունում սկսում են կասկածել նախկինում մերժված քրեական գործի օրինականության վրա.  գլխավոր դատախազի որոշմամբ վերացվում է  դեռեւս փետրվարին կայացված որոշումը եւ  քրեական գործ հարուցվում՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվում է ՀՔԾ-ին»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից