Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը դատարանում էր. Նա խոսեց լրագրողների հետ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննություն: Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի է ունենալու հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին:

Նիստի հետաձգվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահը, ով մասնակցում էր դատական նիստին, երկու բառ փոխանակեց լրագրողների հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է իր գործի վերաբերյալ ՍԴ վերջին որոշմանը: Քոչարյանը նշեց, որ փաստաբանները կպարզաբանեն հարցը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու որոշեց այսօրվա նիստին մասնակցել, Քոչարյանն ասաց՝ «Անպայման պետք է բացատրե՞մ: Դե լավ, հաջողություն ձեզ»:

Նույն շարքից