Իրավական 

Դանակահարություններ՝ Երևանում և Սևանում

analitik.am

Հուլիսի 9-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նույն օրը Քաջազնունի փողոցում գործող սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, այնուհետև ժամը 22.05-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նար-Դոսի փողոցի 18-ամյա բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, նշված սուպերմարկետի մոտ անհայտ անձը, վիճաբանության ժամանակ, սուր-կտորղ-ծակող գործիքով հարվածել է երիտասարդին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է մահականման առարկա և ծալովի դանակ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցնողը Աշտարակ քաղաքի 18-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հոլիսի 18-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Կատարվում է քննություն:

------------------------------------------------

Հուլիսի 16-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Շահումյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի բակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել Սևանի 28-ամյա մի բնակչի, ինչից հետո վերջինիս 27-ամյա եղբայրը, տեղեկանալով եղբորը վնասվածք պատճառելու մասին, եկել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում գտնվող եկեղեցու մոտ և հանդիպել եղբորը հարվածողին և իր մոտ եղած դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածքը: Նա դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով դանակի կաշվե պատյանը ու գլխարկը:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 17.05-ին, Սևան քաղաքի Չարենցի փողոցից 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից