Իրավական 

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն այս պահին ԲԴԽ-ում է

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած և նրան ազատ արձակած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանել է ԲԴԽ, որտեղ պետք է հանդիպի խորհրդի անդամների հետ:

«Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»,-ասել է դատավորը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինքը տվյալներ կեղծե՞լ է:

Այլ հարցերի դատավորը հրաժարվել է պատասխանել։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հիմա արձակուրդի մեջ գտնվող դատավոր Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է տվյալներ կեղծելու համար:

Նույն շարքից