Իրավական 

Օրենքով գող Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են

analitik.am

Մանրամասներ են պարզվել Մասիվցի Անդիկի սպանության գործից: SHANTNEWS.am-ի աղբյուրների համաձայն` սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են:

Պարզվել է նաև սպանությունն իրագործողի ինքնությունը: Նա, սակայն, փախուստի մեջ է:

Ըստ որոշ տվյալների` սպանության պատվիրատուները կապ չունեն քրեական աշխարհի հետ, նրանց ինքնությունը գաղտնի է պահվում:

ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա:

Նույն շարքից