Իրավական 

Վեթինգի փոխարեն լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն. ԲԴԽ նորընտիր նախագահ

analitik.am

Կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորեմ դատարանների անկախությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը, փոխանցում է News.am-ը:

Լրագրողները հիշեցրեցին Դատավորների ընդհանուր ժողովի նախկինում արված այն հայտարարությունն՝ ըստ որի ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների անկախությունը և հետաքրքվեցին, արդյոք ԲԴԽ նախագահ ընտրվելով այսուհետ կերաշխավորի դատարանների անկախությունը.

«Իմ համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված և հասկանալի: Դրանով իսկ կապահովվի դատավորների անկախությունը»:

Վարդազարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունները վեթինգ իրականացնելու հարցում հետ քայլ են կատարել: «Միգուցե ակցենտները փոխվեցին, միգուցե վեթինգ անվանունով չէ այդ գործառույթը լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա դատավորների գործունեությունը և հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ այդ թվում նաև եկամուտների և գույքի հայտարարագրումը»:

Նույն շարքից