Իրավական 

Արմավիրի ավտոկայանի հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել

analitik.am

«Նելեգալ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, հուլիսի 18-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության հերթապահ ծառայություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը ազատամարտիկ է և Արմավիր քաղաքի ավտոկայանի հետնամասում զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Արմավիրի ավտոկայանի հետնամասում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված «ԱԿՄ-74» տիպի ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210 փամփուշտ և ինքնաձիգի 7 դատարկ պահունակ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է՝ ՓՔՎ ուղարկվելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից