Իրավական 

Ինչ կապ ունի Քոչարյանի գործի հետ նրան ազատ արձակած դատավորի աշխատասենյակում կատարած խուզարկությունը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել է, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակում խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորներից մեկն է, որ փոխեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը և ազատ արձակեց վերջինիս: Ինչ վերաբերում է նրա աշխատասենյակում խուզարկությանը, ապա ավելի վաղ հայտնվել էր, որ դա տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում՝ կապված ինչ-որ տվյալներ կեղծելու հետ:

Այսօր Գրիգորյանը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ:

Բեքմեզյանը լրագրողներին ասել է, որ լսել են Գրիգորյանին, իսկ հիմա պատրաստվում են նաև պարզաբանում ստանալ հսկողություն իրականացնող դատախազից, քանի որ երկու կողմին լսելը պարտադիր է:

Նույն շարքից