Իրավական 

Քոչարյանին ազատ արձակած դատավորը չի պատրաստվում ձեռքները ծալած նստել

ԲԴԽ-ում ավարտվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի և խորհրդի անդամների միջև հանդիպումը: Ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ դրանից հետո դատավորը հրաժարվել է խոսել լրագրողների հետ՝ նշելով, որ դա կխանգարի հետագա գործողություններին, որոնք իրականացնելու է իր իրավունքների իրացման առումով:

Գրիգորյանը ԲԴԽ էր եկել ՀՔԾ-ի կողմից իր աշխատասենյակում կատարված խուզարկության հարցը քննարկելու համար: Հիմա խորհրդի անդամները պետք է ստանան նաև հսկող դատախազի պարզաբանումը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որ երկրորդ անդամ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ փոխելով վերջինիս նկատմամբ խափանման միջոց  կալանավորումը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից