Իրավական 

Ինչու դատարանն այդքան հեշտ համաձայնեց դատախազի չգալու պատճառով հետաձգել Քոչարյանի դատավարությունը․ Ալումյան

analitik.am

Պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դատախազությունը ձգձգի այս դատավարությունը։ Նիստը հետաձգվեց, որովհետև դատախազը մի ուրիշ գործով դատական նիստ ուներ, և պարզ չէր, թե ինչու մյուս գործով դատական նիստն ավելի կարևոր է, քան Վերաքննիչ դատարանում պարոն Քոչարյանի գործով դատավարությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այդ առումով ոչ մի բացատրություն չի տրվել․ «Ոչ մի բացատրություն չտրվեց այն առումով, թե ինչու դատախազներից մեկ ուրիշը չեկավ դատական նիստին։ Ինձ համար ամենավատ ազդանշանն այն է, թե ինչու դատարանն այդքան հեշտ համաձայնեց դատավարությունը հետաձգել դատախազի չգալու պատճառով»։

«Կարող եմ մեծ հավանականությամբ կանխատեսել, որ եթե պաշտպանները ներկայացած չլինեին այդ դատական նիստին, նույն դատարանը գործը կքններ առանց պաշտպանների։ Ինձ համար առաջին հերթին անհասկանալի էր դատարանի մոտեցումը։ Ոչ մի պատճառաբանություն չհնչեց, թե ինչու դատավարությունը չպետք է ընթանար առանց դատախազի։ Համենայնդեպս օրենքը ոչ մի խոչընդոտ չունի այդ առումով»,-հավելեց Ալումյանը։

Նույն շարքից