Իրավական 

Ես կանխատեսում եմ, թե ինչ է լինելու, եթե հիմա մենք ասենք, որ Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտել․ Ալումյան

analitik.am

Մենք արդեն մեկ դատական վեճ ունեցանք պարոն Փաշինյանի հետ՝ անմեղության կանխավարկածի հետ կապված։ Դրանից հետո աշխատում ենք այդ ոլորտում իր հետ հնարավորինս բանավեճի չբռնվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պարոն Քոչարյանին մարդասպան էր անվանել իր հրապարակային ելույթներից մեկում․ «Երբ մենք դատի տվեցինք, պարոն Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել»։

«Հիմա եթե մենք ասենք, որ պարոն Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտել ես կանխատեսում եմ, թե ինչ է լինելու։ Դատի կտան ու նորից կասեն պարոն Քոչարյանին նկատի չեն ունեցել։ Դրա համար այդ ոլորտում աշխատում ենք բանավեճի չբռնվել։ Մենք գիտենք, թե ներկա դատական համակարգի պայմաններում այս կարգի արտահայտություններն ինչ վերջ է ունենալու»,-ասաց Ալումյանը։

Նույն շարքից