Իրավական 

Քոչարյանի փաստաբանը՝ վերջինիս գործի սահմանադրականությունը Եվրոպայում որոշելու մասին

analitik.am

ՍԴ-ում պարոն Քոչարյանի գործի հետ կապված հարցի քննության դեպքում խնդիր է առաջանում կապված օրենքի որոշակիության հետ և այն հոդվածի հետ, որ որևէ անձ չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակ այդ արարքը քրեորեն հետապնդելի չի եղել։ Քանի որ այս երկու հարցերն էլ առնչվում են Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին և ազատություններին, մեր ՍԴ-ն ցանկանում է իմանալ Եվրոպական դատարանի մեկնաբանությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանդրական դատարանը հայտարարություն էր տարածել, որում մանսավորապես ասված էր․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ.

Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»:

Ալումյանի խոսքերով ՍԴ-ն ցանկանում է իմանալ Եվրոպական կոնվեցիայի մեկնաբանությունները ոչ միայն կոնկրետ պարոն Քոչարյանի դեպքում, այլ առհասրաակ, թե ինչպիսին կլինեն այդ իրավունքների մասին մեկնաբանությունները․ «Սա լինելու է խորհրդատվական բնույթի, թե՛ Եվրոպական դատարանի կողմից ստացվածը, և թե՛ Վենետիկի հանձնաժողովի»։

Ալումյանը նշեց, որ ՍԴ-ն պարտավոր չի անվերապահորեն հիմք ընդունել այդ մեկնաբանությունները, բայց այդ դրանք անտեսել հնարավոր չի․ «Դրանք հենց այն մարմիններն են, որոնք առավել հեղինակավոր կառույցներ են այս կարգի հարցերը մեկնաբանելուց։ Իսկ թե ինչ խորհրդատվական կարծիք կգա, և թե ինչ կանի ՍԴ-ն դրանից հետո, թող ժամանակ ցույց տա»։

Նույն շարքից