Իրավական 

Հուսով ենք՝ ՍԴ-ն այս կատակերգության վերջը կտա. Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան

analitik.am

ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական խմբի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ դատական գործընթացներն ընթանում են օրենքների ու ամենագլխավորը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոմնվենցիայի կոպիտ խախտումներով։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Գագաթնակետը, ըստ փաստաբանի, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում էր, երբ դատավորը հնարավորություն չտվեց Քոչարյանի պաշտպանական խմբին դիրքորոշում հայտնել ներկայացված միջնորդությունների վերաբերյալ։

«Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի Եվրոպական դատարան և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան, ձեզ՝ լրագրողներիդ, փաստաբաններին, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են։ Քրեական հանցագործությունը պետք է հստակ, որոշակի բանաձևվվի, բայց այս գործում ոչինչ որոշակի չէ։ Ես Ֆրանսիայում բազմաթիվ պրոֆեսիոնալներ մասնագետների հետ եմ խորհդրակցել, նրանք մինչ այսօր չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, այս հոդվածի ռիսկը այն է, որ սուբյեկտիվ է, կամայականության հիմք է տալիս», - հայտարարեց Սևակ Թորոսյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից