Իրավական 

Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը

analitik.am

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով  ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, փոխանցում է News.am-ը:

Հանձնաժոովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Դատավորը տեղեկացրեց, որ հանձնաժովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին։

Այս գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով հանձնաժողովը դիմել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատավորը պատրաստվում է պատասխան գրություն ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին և «Նաիրի» ԲԿ–ին , որպեսզի նրանք ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը հիվանդանոց և Գրիգորյանի նկատմամբ հետազոտությունների իրականացումը։

Այսպիսով, դատարանը որոշում կայացրեց փորձագետներին հրավիրել դատարան և քննարկել նրանց բացարկ հայտնելու հարցը։

Նույն շարքից