Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը: Այսօր՝ հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով այն հայտարարությունների մասին, թե Վանո Սիրադեղյանը պետք է վերադառնա Հայաստան:
Օսիպյանը չգիտի, թե որտեղ է այս պահին ՀՀ ՆԳ նախկին նախարարը:
Ոստիկանապետը նաև հավելեց, որ այսօր էլ ոստիկանությունը փնտրում է վերջինիս:
Լուսանկարը տպագրվել է «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքում: Այն արվել է Գերման Ավագյանի կողմից, շուրջ 20 տարի առաջ: