Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որեւէ առնչություն չունեն «Մարտի մեկի» գործի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերաքննիչ դատարանում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը: Որոշումը հրապարակվելու է այսօր ամը 16:30-ին:
«Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին եւ այստեղ չկար որեւէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի մեկի ժամանակ , կամ ինչ-որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի մեկի հետ կապ ունենար»,-հայտարարեց Քոչարյանը։
Երկորրդ նախագահը նշեց, որ իր առանձնատնից առգրավել են ատրճանակներ եւ որդորդական հրազեն. «Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաեւ այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից եւ որսորդական զենք, այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»,–ասաց նա։