Իրավական 

Եթե գործադիր իշխանությունը խոսում է միջամտությունների մասին, դրա ապացույցը պետք է ներկայացնի. Մելիքյան

ԲԴԽ-ն առնվազն այ պահի դրությամբ իր սահմանադրական թիվ մեկ գործառույթը չի իրականացրել՝ ապահովել դատավորի անկախությունը: Իմ կարծիքով, այդ մասին պետք է խոսել առաջին հերթին նրա համար, որ այն դառնա մեր հանրության սեփականությունը, որպեսզի մեր հանրությունը կարողանա հասկանա, թե ինչն ինչ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելո դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարաված խուզարկության մասին:

Ինչ վերաբերում է գործում քաղաքական ենթատեքստին, Մելիքյանը նշեց, որ փաստերը կան, և յուրաքանչյուրը կարող է հետևություններ անել:

Խոսելով, Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ դատավորներին զանգեր չեն լինում՝ Մելիքյանն ասաց, որ դրա փոխարեն լինում են դատավորների կնիքված դռներ (խոսքը վերաբերում է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դռանը). «Եթե գործադիր իշխանությունը խոսում է հանցագործության մասին ու հաջորդ իսկ օրը որևէ ապացույց չի ներկայացնում, ուրեմն արժեզրկում է գործադիր իշխանության խոսքը: Պետական իշխանություն չունեցող մարդիկ կարող են իրենց մոտեցումները հայտնել, բայց սա կարծիքի խնդիր չէ: Եթե գործադիր իշխանությունը խոսում է միջամտությունների մասին, դրա ապացույցը պետք է ներկայացնի: Հակառակ դեպքում մյուսն էլ կարող է ասել, որ սա ձև է հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու համար»:

«Ո՞ւր ենք հասնելու դատական իշխանությանը հարվածելով: Խնդիրներ կան, որևէ մեկը չի հերքում, բայց պետք չէ այս ձևով զրոյացնել տասնամյակների պետականաշինությունը»,-ամփոփեց Մելիքյանը:

Նույն շարքից