Իրավական 

Արտակարգ դեպք` Երևանում․ Դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 15 և 16 տարեկան տղաներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ երեկ, հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն և 16-ամյա Գագիկ Պ․-ն։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից