Իրավական 

Հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 30 բույս

Հուլիսի 26-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները զննել են Խանջյան գյուղում ապրող 51-ամյա մի տղամարդու հողամասը, որտեղ հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 30 բույս:

Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն է աճեցրել անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից