Իրավական 

Հայտնի փաստաբանը պատրաստ է ստանձնել Քոչարյանին ազատ արձակած դատավորի պաշտպանությունը

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սանձազերծված հետապնդումը պայմանավորված է միմիայն վերջինիս կողմից հայտնի գործով իշխանություններին ոչ հաճո որոշման կայացմամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն կոչվածը սույն քրեական գործը դատավորի վարույթից "խլելու" այլ տարբերակ չի գտել քան ապօրինի քրեական հետապնդում հարուցելը, ուստի ես՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանս (արտոնագիր 1112)#ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը

Նույն շարքից