Իրավական 

Կարեն Կարապետյանի նախկին օգնականը՝ Քոչարյանին ազատ արձակած դատավորի գործի մասին

Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վադևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի գործընկերներ, այսօր պարզեցինք, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ գործողությունները նախաձեռնվել էին հուլիսի 26-ին՝ խիստ գաղտնիության պայմաններում (շատ հետաքրքիր կլինի պարզել ինչու): Պարզեցինք նաև, որ ԲԴԽ-ն որևէ խնդիր այս գործընթացում չէր նկատել, այլ ավելին դրական էր արձագանքել դատախազության գործողություններին:

Նշված գործողությունները հստակ «սառեցնող էֆֆեկտ» են լինելու դատական համակարգի նկատմամբ: ԲԴԽ այս որոշման արդյունքում յուրաքանչյուր դատավոր խիստ կաշկանդված է լինելու մերժել, չհամաձայնվել դատախազության դիրքորոշման հետ, դրանով իսկ խաթարելով ողջ դատական համակարգի անկախությունը և առհասարակ արդար դատաքննության իրավունքը:

Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել, օժանդակել և պաշտպանել առանց ԲԴԽ համաձայնության՝ փաստացի քրեական հետապնդման մեջ հայտված դատավոր Գրիգորյանին:

Միաժամանակ գտնում եմ, որ մեր մասնագիտական, իրավաբանական համայնքը իր գնահատականը շատ հստակ պետք է տա այս իրավիճակի վերաբերյալ, այսպիսի գործողություններից «դրական, օգտակար» արդյունք ոչ մի կողմ չի ստանալու, իսկ հնարավոր բացասականը...:

Նույն շարքից