Իրավական 

Հերոս Մանվել Գրիգորյանը փախնող չէ. Փաստաբան

Որքանո՞վ է ռեալ հերոս անձնավորության համար, ով ունի բազմանդամ ընտանիք, ով բացառիկ անձնավորություններից է, ով լումա ունի հայկական հող ազատագրելու մեջ, թողնի այդ հողը, գնա Ֆրանսիա ու չվերադառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ խափանման միջոցի փոխվելուց հետո Գրիգորյանը բուժման կուրս անցնելու համար մեկնի Ֆրանսիա ու չվերադառնա:

Մկրտչյանի խոսքերով, Գրիգորյանին արդեն հաջողվել է փարատել կասկածները, որ փախնող չէ. «Դա նաև դատական ակտով փաստված է: Ներպետական դատական ատյանի դատարանները ֆիքսել են՝ խուսափելու վտանգն առկա չէ: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է մնում մեկ հիմքով, որ կարող է խոչընդոտել նախաքննությանը, ինչը հեքիաթ է»:

Նույն շարքից