ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները հանցագործությունների դեպքերի առթիվ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու նպատակով: