Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՔԾ լրատվական ծառայությանը:
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Դավիթ Գրիգորյանին: Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Դավիթ Գրիգորյանը հայտնի է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր, ով Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց: