Իրավական 

«Սասնա ծռեր»–ից Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի տեսակցությունների արգելքը վերացվեց

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր՝ հուլիսի 31–ին  կայացած դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ վերացվեցին ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը. նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Նրանք չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։

Նույն շարքից