Այսօր՝ օգոստոսի 1-ին ՀՀ ՔԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նշենք, որ Ս.Ղուկասյանն ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին է: