Այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով տեղեկությունների մասին, թե պատրաստվում է նախագիծ, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել դատավորներին, որոնց պատճառով Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է, ասաց, որ դատական օրենսգրքում փոփոխություներ նախատեսվում են. «Մենք մշակել ենք արդեն նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք: Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար դա պետք է բերի վարույթի հարուցման, այլ հարուցող մարմինը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերևույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտը կոպիտ խախտում եղե՞լ է, թե՝ ոչ: Վարույթ հարուցողն ինքը պետք է գնահատի՝ հարուցի՞, թե՝ ոչ: Վերջում ԲԴԽ-ն ինքը պետք է գնահատի՝ առկա՞ է կարգապագհական խատում, թե՝ ոչ»:
Արդարադատության նախարարը՝ ՄԻԵԴ-ի որոշման պատճառով դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին