Իրավական 

Բռնվել է զբոսայգու գիշերային այցելուն

Օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, մի ՍՊԸ տնօրեն հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին բացելու միջոցով, «Հաղթանակ» զբոսայգու դրամարկղերի կրպակից գողացել են գումար:

Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, նաև նշել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարել է այլ գողություններ ևս:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 05-ին, նույն զբոսայգում գործող սրճարանից գողացել է ծխախոտ և շոկոլադ, նաև փորձել է բացել մեկ այլ սրճարանի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Նույն շարքից