Իրավական 

Հայաստանի իրավապահ համակարգում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ. Արթուր Վանեցյան

Օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Հայաստանի հետախուզությունը մինչև 2050 թվականը պետք է լինի լավագույններից մեկը:

Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով այդ թեմային, հայտարարել է, թե համոզված է, որ Հայաստանն ունենալու է լավագույն հետախուզություններից մեկը, որովհետև հայ ժողովուրդը հնարավորություն ունի ունենալու շատ լուրջ հետախոզություն:

Ինչ վերաբերում է արտաքին հետախուզության առանձին կառույց ստեղծելուն, Վանեցյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել ու քննարկվում է, որոշում դեռ չկա. «Ես առաջարկել եմ առանձնացնել այն ԱԱԾ-ից: Բայց պետք է հաշվի առնել, որ դա լրացուցիչ ռեսուրս է պահանջում: Պետք է գնահատենք՝ արդյո՞ք էֆեկտիվ կլինի առանձի՞նը, թե՝ այսօրվա ֆորմատով: Սակայն պետք է ասեմ, որ Հայաստանի իրավապահ համակարգում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ նախաձեռնությունը կլինի:

Նույն շարքից