Մամուլը գրել է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է կազմակերպել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի միջև, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Համահայկական խաղերի ընթացքում ակտիվ գործողություններ չլինեն:
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ այդ մասով ԱԱԾ մամուլի ծառայությունը պարզաբանում տվել է. «Ես ավել որևէ բան չեմ կարող ասել, ցանկություն էլ չունեմ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք սպասում է ինքը, որ սեպտեմբերին Արցախում փողոցային պայքար կլինի ընտրությունների մասով, Վանեցյանը նշել է, որ Արցախը յուրահատուկ վայր է, Արցախում պետք է պարտադիր լինի կայունություն, անթույլատրելի է ցանկացած տիպի խժդժություն. «Արցախն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները, կայունությունը պետք է լինի ամենաբարձ մակարդակի վրա: Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ պարտականությունները կատարելիս հաշվի եմ առնում այդ հանգամանքը»: