ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ստացված բողոքների հիման վրա՝ հուլիսի վերջին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրել հարուցել քրեական գործ՝ Վանաձորի ճանապարհին տեղի ունեցած քարաթափության փաստի առթիվ, քանի որ քարաթափությունն իրենց պաշտոնական պարտականությունները թերի կատարած անձանց մեղավորությունն է, ովքեր պատշաճ կերպով չեն ապահովում քարաթափումը բացառող աշխատանքների իրականացումը։
Այսօր ստացել եմ հաղորդման պատասխանը, որը ներկայացնում եմ ստորև։

