Այսօր՝ օգոստոսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երևան քաղաքի վարչության քրեական հետախոզության բաժնի պետի տեղակալ Հարությունյան Անոյանը 2019 թվականին արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, որից բացահայտվել է 179-ը:
Խոսելով գրպանահատության վերջին երկու դեպքերի մասին Անոյանն ասաց, որ լրագրողի կողմից նկարահանված հայտնի գրպանահատը բերման է ենթարկվել ոստիկանություն, տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, հետագայում՝ նաև բողոքից. «Իսկ վերջին դեպքում, երբ օգտատերը հայտնել էր, որ իրեն դանակով վնասել են, նույն անձը կրկին հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»:
Անոյանը բացառեց, որ գրպանահատները համագործակցեն երթուղայինների վարորդների հետ, քանի որ ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում ու նման դեպք չեն հայտնաբերել: