Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չի ստորագրել քննության որևէ փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով վերջինիս պաշտպան Սերգեյ Սլեսարևին:
Նախկին նախագահի պաշտպանի խոսքերով, այն, ինչ արվում է վերջինիս նկատմամբ, անօրինական է:
Փաստաբանը նաև հայտնել է, որ նախկին նախագահը լավ տրամադրություն ունի, հանգիստ է և հավասարակշռված: