Իրավական 

Աշտարակի տներից մեկի դիմացի այգում հայտնաբերվել է 48 հատ կանեփանման բույսեր

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 9-ին Զ.Սմբատի փողոցի տներից մեկի դիմացի այգում հայտնաբերել են 48 հատ կանեփանման բույսեր:

Տանտերը բերման է ենթարկվել:

Հայտնաբերվածը առգրավվել է:

Նշանակվել է դատանյութագիտական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից