Իրավական 

ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մոտ ապագայում մենք արձագանքներ կլսենք ՄԻԵԴ-ից: Մեր ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը եւ անօրինական կալանքին: Մենք հավելյալ ապացույցներ ներկայացրել ենք եւ շուտով ՄԻԵԴ որոշում կլինի»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշել է, որ Մանվել Գրիգորյանը նաեւ բժշկական փորձաքննություն է անցել Նաիրի ԲԿ-ում, արդյունքների մասին դեռ տեղյակ չէ, իսկ Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա էարձանագրվել:

Լեւոն Բաղդասարյանը հավելել է, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո:

Նույն շարքից