Այսօր՝ օգոստոսի 11֊ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու և «Արքայաձոր» ռեստորանային համալիրի միջնամասում, բախվել են Երևան քաղաքի Դաթի Բեկի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Պապիկյանի վարած Volkswagen մակնիշի 51 MՏ 500 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Toyօta Corolla մակնիշի 99 QQ 919 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել։
Մանրամասն՝ shamshyan.com