Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված դատավորների բարեվարքության գնահատման «նոր կառուցակարգեր» սահմանող օրենքների նախագծերի փաթեթի ուսումնասիրությամբ կարելի է փաստել, որ դրանում տեղ են գտել դատական իշխանության բարեփոխման առնչությամբ մի շարք արդյունավետ գործիքներ:
Այսուհանդերձ, շրջանառության մեջ դրված նախագիծն այս տեսքով և կիսալուծումների նման խճանկարով ակնհայտորեն չի կարող լուծել այս ոլորտում ՀՀ Կառավարության ծրագրով սահմանված մոտեցումները:
Լուծումների մի մեծ մասը կոսմետիկ բնույթ ունի և որևէ էական բարեփոխում չի ենթադրում: Ավելին, տրված լուծումներից մի քանիսն էլ ակնհայտ նահանջ են անգամ գործող կարգավորումներից և խարխլում են դատական իշխանության անկախության գաղափարը` առաջացնելով տարաբնույթ օբյեկտիվ հարցադրումներ:
Առաջիկայում անդրադառնալու եմ այս նախագծերով սահմանված հիմնական կարգավորումներին նեղ մասնագիտական դիտանկյունից` դրա հիմնովին կատարելագործված տարբերակը ստանալու կառուցողական տրամադրվածությամբ և իրական տեսլականով:
Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյան