Իրավական 

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։

Նշված անձինք քիչ առաջ իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի քննչական կոմիտե։

Նույն շարքից